ԳլխավորԺամանցԼուրՇոուբիզնես

«Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը գրավեց երրորդ տեղը

Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբը «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում

«Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում, հաղթեց Ֆրանսիան: Ֆրանսիան հաղթել էր նաև «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթում՝ այն տանելով Նիցցա:

Հայաստանի պատվիրակ «Yan Girls» խումբը «Do It My Way» երգով զբաղեցրեց  երրորդ հորիզոնականը:

Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը  3 միավոր ստացավ Իսպանիայից, 12 միավոր՝ Վրաստանից, 10-ը միավո՝ր Ուկրաինայից, 2 միավոր՝ Իռլանդիայից, 12 միավոր՝ Միացյալ Թագավորությունից, 12 միավոր՝ Հյուսիսային Մակեդոնիայից, 8 միավոր՝ Էստոնիայից, 7 միավոր՝ Լեհաստանից, 10-ը միավոր՝ Վրաստանից, 2 միավոր՝ Պորտուգալիայից, 7 միավոր՝ Ֆրանսիայից, 6 միավոր՝ Ալբանիայից, 5 միավոր Իտալիայից, 12 միավոր՝ Գերմանիայի, 8 միավոր՝ Նիդերլանդներից:

«Yan Girls» խումբը ժյուրիի քվեարկության արդյունքում վաստակեց 116 միավոր:

Հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում «Yan Girls»-ը վաստակեց 180 միավոր:

Մեր երկիրն իր 12 միավորը տվեց Մալթայի մասնակցին։

Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան «Yan Girls» խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով: Փոքրիկ երգչուհիները, ոգեշնչվելով K-pop-ի լեգենդար արտիստներից, իրենց երաժշտությանը նաև հայկական գույներ են հաղորդել: Երիտասարդ, գույնզգույն և ըմբոստ. նրանք երգում են սեփական ես-ն ունենալու կարևորության, ինքնավստահության և լավագույնին ձգտելու իրենց եղանակի մասին:

Մրցութային երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերը՝ Մալենայի և Վահրամ Պետրոսյանի: Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆը՝ Վիկա Մարտիրոսյանը, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան: