ԳլխավորԼուր

Նարեն ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ-2022»-ում

«Մանկական Եվրատեսիլ-2022»-ում քիչ առաջ ելույթ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ Նարե Ղազարյանը։ Նա կատարեց Dance երգը։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի եզրափակիչն անցկացվում է այսօր` Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցույթին մասնակցում են 16 երկրների պատվիրակներ։ Կարգախոսն է՝ «Պտտիր հրաշքը», իսկ խորհրդանիշը` հայկական զարդանախշերով հոլը։