ԳլխավորԼուր

Ցավոք, երեկ երազանքն ավարտվեց. Ռոնալդու

Ռոնալդու

Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ինստագրամի» իր էջում մեկնաբանել է ազգային թիմի ձախողումը աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում։

«Պորտուգալիայի հետ հաղթանակն աշխարհի առաջնությունում իմ ամենամեծ եւ հավակնոտ երազանքն էր։ Ես բազմաթիվ միջազգային տիտղոսներ եմ նվաճել նաև Պորտուգալիայի հետ, բայց մեր երկիրն աշխարհում ամենաբարձր մակարդակի բարձրացնելն իմ ամենամեծ երազանքն էր։ Երկար տարիներ եմ պայքարել դրա համար, շատ բան եմ տվել այդ երազանքի համար։ 16 տարիներին, 5 աշխարհի առաջնություններում ես եղել եմ մեծագույն ֆուտբոլիստների կողքին, միլիոնավոր պորտուգալացիների աջակցությամբ, տվել եմ բոլոր ուժերս, խաղադաշտում եմ թողել ամեն ինչ։ Երբեք ուշադրություն չեմ դարձրել պայքարի ծանրությանը և երբեք չէի հրաժարվում այդ երազանքից։ Ցավոք, երեկ երազանքն ավարտվեց։ Պետք չէ արձագանքել պարտությանը։ Ես պարզապես ցանկանում եմ, որ բոլորն իմանան՝ իմ հավատարմությունը Պորտուգալիային ոչ մի ակնթարթ չի փոխվել։ Ես միշտ եղել եմ պայքարի մեջ և երբեք երես չէի թեքի իմ ընկերներից և երկրից»,–մասնավորապես գրել է նա։

Տեղեկացնեք, որ երեկ Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկ ութերորդ եզրափակիչում պորտուգալացիները 0:1 հաշվով պարտվեցին Մարոկկոյի հավաքականին։

Կիսաեզրափակիչ են անցել Արգենտինան, Մարոկկոն, Խորվաթիան ու Ֆրանսիան։