Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» հետխաղային 11-մետրանոցներով 4:3 հաշվով հաղթեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Այսպիսով, ֆուտբոլի եվրոպական Չեմպոնների լիգայի եզրափակիչի ուղեգրերի համար կպայքարեն Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ու Դորտմունդի «Բորուսիան», Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալն» ու Գերմանիայի անցած տարվա չեմպիոն Մյունխենի «Բավարիան»։
Ապրիլի 30-ին «Բավարիան» կընդունի Մադրիդի «Ռեալին», մայիսի 1-ին Դորտմունդի «Բորուսիան» տանը կմրցի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ։
Պատասխան հանդիպումները տեղի կունենա մայիսի 7-8-ին։