ԳլխավորԼուր

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի բացարձակ գավաթակիր. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հենացատկի վարժությունում Դավթյանը 14.700 միավորով 4-րդ անգամ դարձավ աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր, նաև՝ աշխարհի բացարձակ գավաթակիր:

Մինչ այս աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի ոսկե մեդալակիրներ էին դարձել նաև Արթուր Ավետիսյանն ու Համլետ Մանուկյանը: Վերջինս դարձել է նաև բացարձակ գավաթակիր, քանի որ հաղթել է 6 փուլերից 3-ում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյան, Արթուր Դավթյան, Համլետ Մանուկյան