Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (Հայաստանի դիվանագիտական դպրոց) հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2025-26թթ. դասընթացի մասնակցության մրցույթ:
Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, դիմումի հայտը հանձնելու պահին 35 տարին չլրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկով»* սահմանված որակավորում և չեն տառապում ՀՀ կառավարության 2019թ. փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված՝ «Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում»* նշված որևէ հիվանդությունով:
Դասերը վարում են ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներ և արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ դասախոսներ:
Դասընթացը կմեկնարկի 2025թ. սեպտեմբերին և կավարտվի 2026թ. հուլիսին: Դասավանդման լեզուներն են հայերենը և անգլերենը: Նշված, լեզուների, ինչպես նաև դիմորդի ընտրությամբ ևս մեկ օտար լեզվի գերազանց իմացությունը պարտադիր է: Ուսումն անվճար է:
Պահանջվող փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ և դիմումի ձևը բեռնել Դիվանագիտական դպրոցի կայքի «ընդունելություն» բաժնից՝ http://www.diplomaticacademy.am/hy/admission/ կամ http://diplomaticschool.am/hy/admission/ հասցեներով:
Ընդունելության մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ս.թ. ապրիլի 28-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ.
- լրացնել էլեկտրոնային դիմում-հայտը http://admission.diplomaticacademy.am/ հղումով, ապա
- մայիսի 26-ից մինչև հունիսի 11-ը ներառյալ անձամբ հանձնել ստորագրված դիմումը և պահանջվող մյուս փաստաթղթերը ՀՀ դիվանագիտական դպրոցում՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարության 2-րդ շենք, Երևան 0010 հասցեով, ամեն աշխատանքային օր՝ ժ. 10.00-17.30 (ընդմիջում՝ ժ. 13.00-14.00):
Լրացուցիչ տեղեկությունների անհրաժեշտության դեպքում դիմորդները կարող են դիմել ԱԳՆ դիվանագիտական դպրոց, 060620221, 060620251, 060620254 հեռախոսահամարներով կամ contact@diplomaticacademy.am էլեկտրոնային փոստի հասցեով։
«Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի ընդունելության կարգին մանրամասն ծանոթանալու համար խնդրում եք անցնել http://www.diplomaticacademy.am հղումով:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews