ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Ընդունելության գրավոր քննությունները կանցկացվեն ոչ ավելի, քան 20, բանավորները՝ ոչ ավելի, քան 5 դիմորդի մասնակցությամբ (տեսանյութ)

Երևանի պետական համալսարան, ԵՊՀ

Հաստատվել է 2020-2021 ուսումնական տարվա անվճար և վճարովի ընդունելության տեղերի քանակը:

Անվճար տեղերի քանակով առաջին եռյակում են Երեւանի պետական համալսարանը (375 տեղ), Պոլիտեխնիկական (359) եւ Ճարտարապետա-շինարարական (82) համալսարանները։

Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ փոփոխություն է եղել ավարտական ու ընդունելության քննությունների կարգում:

Ընդունելության գրավոր քննությունները կանցկացվեն ոչ ավելի, քան 20, բանավորները՝ ոչ ավելի, քան 5 դիմորդի մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ առցանց հայտագրումը սկսվում է մայիսի 25-ին եւ կտեւի մինչեւ հունիսի 15-ը։

Մանրամասները՝ ԿԳՄՍ նախարարության տեսանյութում։

Comment here