ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Ուշադրություն՝ դիմորդներին. դիմում-հայտ ներկայացնելու վերջին ժամկետը հունիսի 15-ն է

ՀՀ բուհեր ընդունվել ցանկացող դիմորդները ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը Գնահատման եւ թեստավորման կենտրոն են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը, ժամը 18։00՝ միասնական քննության համար ԳԹԿ հաշվեհամարին փոխանցելով 1500 դրամ:

Գրանցվելու եւ հայտ լրացնելու համար պետք է այցելել dimord.am Էջ։

Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի` մինչև երկու անվճար և մինչև ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե ընտրած բոլոր մասնագիտությունների համար սահմանված է ընդունելության մրցութային միևնույն առարկայի քննությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Comment here