ԳլխավորԼուր

Լեզուների իմացության ստուգման անվճար հնարավորություն՝ ԲՊՀ-ում

ԲՊՀ

Ապրիլի 10-ին՝ ժամը՝ 10.00-ին, ԲՊՀ-ում տեղի կունենա նախապես հայտարարված անվճար հիմունքներով քննությունների հանձնումը հայերենից և ցանկացած օտար լեզվից՝ տվյալ լեզվի իմացության մակարդակը ստուգելու նպատակով:

ԲՊՀ-ից հայտնում են. «Քանի որ առցանց հարցաթերթիկը լրացնելիս դուք արդեն իսկ նշել եք, թե որ լեզվից եք ցանկանում հանձնել քննությունը, ձեզնից միայն պահանջվում է ապրիլի 10-ին՝ ժամը 09:00, ներկայանալ ԲՊՀ երկրորդ մասնաշենք, որտեղից արդեն մենք ձեզ կուղղորդենք համապատասխան լսարաններ:

Խնդրում ենք պարտադիր կերպով կրել դիմակներ և ներկայանալ անձնագրերով»,-նշված է հաորդագրության մեջ

Comment here