ԳլխավորԼուր

Մեկնարկում են միասնական քննությունները

Վաղը՝ հունիսի 8-ին, Հայաստանում մեկնարկում են միասնական քննությունները, տեղեկացնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Հանրապետությունում գործելու է 15 քննական կենտրոն, որից 11-ը մարզերում և 4-ը՝ Երևանում:

Ընդհանուր առմամբ միասնական քննություն է հանձնելու 1505 դիմորդ, որից 186-ը աշխարհագրություն, 1288-ը կենսաբանություն և 31-ը՝ համաշխարհային պատմություն:

Մարզերի 11 քննական կենտրոններում քննություն հանձնողների նախնական թիվը 1016 է, որից 157-ն աշխարհագրություն է հանձնելու, 832-ը՝ կենսաբանություն և 27-ը՝ համաշխարհային պատմություն:

Մայրաքաղաքում քննական կենտրոնները 4-ն են, դիմորդների ընդհանուր թիվը՝ 489: Նրանցից 29-ն աշխարհագրություն է հանձնելու, 456-ը՝ կենսաբանություն և 4-ը՝ համաշխարհային պատմություն:

Քննության տևողությունը 180 րոպե է՝ 3 ժամ: Ավարտից քիչ անց՝ ժամը 13.00-14.00, Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակելու է ճիշտ պատասխանները: Գնահատականները հրապարակվելու են քննությունը հանձնելու 5-րդ օրը՝ այս դեպքում՝ հունիսի 13-ին, իսկ բողոքարկել գնահատականը կարելի է դրա հաջորդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն:

Միասնական քննությունների վերջին օրը հունիսի 25-ն է։

Հիշեցնենք, որ բուհերում ընդունելությունն այս տարի կկատարվի 2 փուլով: Դիմորդներն առաջին փուլով միայն 1 բուհ և 1 մասնագիտություն կընտրեն վճարովի և անվճարի տեղերի համար ու կլրացնեն հայտը։ Այն դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, երկրորդ փուլում կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով թափուր մնացած տեղերի համար։

2021/2022 ուստարվա բուհական ընդունելության քննությունների ու մասնագիտությունների ցանկ

Comment here