ԳլխավորԼուր

ՀՀ ԱԳ բոլոր փոխնախարարները հրաժարական են տվել

ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները (Արտակ Ապիտոնյան, Ավետ Ադոնց, Արմեն Ղևոնդյան) ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

ԱԳ մյուս փոխարտգործնախարար Գագիկ Ղալաչյանի հրաժարակնի լուրն ավելի վաղ էր հաստատվել։

Մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

Comment here