ԳլխավորԼուր

Վաղը դիմորդները քննություն կհանձնեն «Օտար լեզուներ»-ից

Դիմորդները քննության ժամանակ

Հունվարի 15-ին մեկնարկել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները. դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից։

Վաղը՝ հունվարի  22-ին նախատեսված է քննություն «Օտար լեզուներ»-ից, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Հայտագրված է ընդհանուր 3184 դիմորդ, այդ թվում Երևանում՝ 1173, մարզերում  2011 դիմորդ։

«Անգլերեն» հանձնելու համար հայտագրվել է 3139, «Գերմաներեն»՝ 27, «Ֆրանսերեն»՝ 16, «Իսպաներեն»՝ 1 (Երևանում) և «Իտալերեն»՝ 1 դիմորդ (Լոռիում)։ Պարսկերեն լեզու հանձնելու ցանկություն ոչ ոք չի հայտնել:

Օտար լեզվի քննությունն ամենամեծն է՝ գործելու են բոլոր 29 քննական կենտրոնները, որից 19-ը մարզերում են և 10-ը՝ մայրաքաղաքում:

Երևանի քննական կենտրոններն են՝

թիվ 11 հիմնական դպրոց, Մալաթիա-Սեբաստիա, ՀԱԹ

թիվ 190 ավագ դպրոց, Մալաթիա-Սեբաստիա, ՀԱԹ

թիվ 189 ավագ դպրոց, Դավիթաշեն

թիվ 170 ավագ դպրոց, Ավան

թիվ 155 հիմնական դպրոց, Աջափնյակ

թիվ 168 հիմնական դպրոց, Աջափնյակ

թիվ 118 ավագ դպրոց, Աջափնյակ

թիվ 135 հիմնական դպրոց, Նոր Նորք

թիվ 62 ավագ դպրոց, Նոր Նորք

թիվ 57 հիմնական դպրոց, Կենտրոն

Թիվ 57 հիմնական դպրոցում բացի անգլերեն հանձնողներից, 6 հոգի ֆրանսերեն է հանձնելու, 3-ը՝ գերմաներեն և 1-ը՝ իտալերեն: Մնացած քննական կենտրոններում միայն անգլերենի քննություն է:

Քննությունը մեկնարկելու է 11.30-ին, տևողությունը 2,5 ժամ է, ավարտից 2 ժամ հետո՝ ժամը 16.00-ին ԳԹԿ-ի atc.am կայքում կհրապարակվեն ճիշտ պատասխանները:

Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները անցկացվում են հունվարի 15-ից փետրվարի 12-ը։

Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում (10) և մարզերում (19):

Միասնական քննություն հանձնելու համար հայտագրված է 6856 դիմորդ, որոնցից 4222-ը հանձնելու է 2, իսկ 2636-ը՝ 1 առարկա։