ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Ի գիտություն ասպիրանտուրայի դիմորդների

Դիմորդ, հայտագրում

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը՝ ՀՀ կառավարության մայիսի 21-ի թիվ 810-Ն որոշմամբ «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգում» կատարվել է լրացում, համաձայն որի՝ «Օտար լեզու», «Ինֆորմատիկա» և «Տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաների ատեստավորման վկայականի կամ դրան համապատասխան տեղեկանքի պահանջները չեն տարածվում 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության վրա, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Դիմորդին մասնագիտական քննությանը մասնակցելու թույլտվություն տրվելու է առանց օտար լեզվից (անգլերեն կամ ֆրանսերեն, կամ գերմաներեն) (սահմանված ներքին շեմով)) և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներից ստացած համապատասխան միավորը հավաստող վկայականի և (կամ) տեղեկանքի առկայության:

Փոփոխությունը տարածվում է նաև 2020/2021 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության պահանջների վրա:

Comment here