ԳլխավորԼուր

Ի գիտություն բանակ զորակոչվող կամ արդեն զորակոչված դիմորդների

2021 թվականի միասնական քննությունների գնահատականները պահպանվում են բանակից զորացրումից հետո՝ առաջին մրցույթի համար:

Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում գնահատականների գործողության ժամկետը կասեցվում է:

Բանակից զորացրված տղաները զորացրումից հետո մեկ տարով ձեռք են բերում արտոնություն՝ բուհերի ընդունելության մրցույթին մասնակցելու համար: Նրանք բանակից զորացրումից հետո բուհ են ընդունվում դրական միավորներով՝ մրցույթից դուրս:

Նույն սկզբունքով նախորդ տարիներին զորակոչված դիմորդների գնահատականները ևս պահպանվում են զորացրումից հետո առաջին մրցույթի համար:

Comment here