ԳլխավորԼուր

Հայաստանում մեկնարկել են միասական քննությունները

Այսօր բուհական միասնական քննությունների առաջին օրն է։ Հանրապետության 15 քննական կենտրոններում մեկնարկել են «Աշխարհագրություն» (127 հայտ) ու «Կենսաբանություն» (1635 հայտ) առարկաների քննությունները։ Դրանք կտևեն 3 ժամ։

ԳԹԿ-ն թեստերն ու ճիշտ պատասխանները կհրապարակի ժամը 16-ից հետո։

Հիշեցնենք, որ այս տարի միասնական և ներբուհական քննությունների համար հայտագրվել է 13 հազար 573 մարդ: