Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2025. թ. հունիսին անցկացվելիք 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը.
Քննությունները կանցկացվեն՝
- հունիսի 9-ին` «Հայոց լեզու և հայ գրականություն»
- հունիսի 16-ին` «Հայոց պատմություն»
- հունիսի 23-ին` «Մաթեմատիկա»
Հիշեցնենք՝ և՛ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը:
Հիշեցնենք՝ 2024-2025 ուսումնական տարում 9-րդ դասարանն ավարտել է 39819, իսկ 12-րդ դասարանը՝ 21482 շրջանավարտ, ընդհանուր՝ 61 301։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews