ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հետ
«Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։