Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել միանալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթին:
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան իր կոչը հրապարակել է «Ինստագրամ» սոցիալական ցանցի «stories» բաժնում:
Հիշեցնենք` ջահերով երթն անցկացվում է 1999 թվականից ՀՅԴ երիտասարդների կազմակերպմամբ (ՀԵՄ)։ Այս տարի նույնպես ապրիլի 23-ին երթ կանցկացվի։ Այն կմեկնարկի Հանրապետության հրապարակից ժամը 19։15-ին։
Ջահերով երթին միանալու կոչ են արել նաեւ երգչուհիներ Սիրուշոն ու Սոնա Ռուբինյանը։