ԳլխավորԼուր

Հաստատվել են բուհերի 2025-26 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության վճարովի տեղերը

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում միասնական քննություններ են (25 հունվարի, 2025)

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են ՀՀ բուհերում 2025-2026 ուսումնական տարվա վճարովի հիմունքներով առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների, հայտնում են նախարարությունից:

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ բուհերում վճարովի ընդունելությանը համար հատկացված 10 000 տեղերը բաշխվել են՝ հաշվի առնելով նախորդ տարվա ընդունելության արդյունքները և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված հայտերը:

Ըստ այդմ՝ 9322 տեղ հատկացվել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին, 24 տեղ տրվել է «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտներին, 129 տեղ՝ Եվրոպական համալսարանին, 549 տեղ՝ ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին:

Նախորդ շաբաթ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են նաև ՀՀ բուհերի 2025-2026 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews