Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 111–րդ տարելիցին նվիրված Ջահերով երթը։ Մինչ երթի մեկնարկը հրապարակում այրեցին Թուրքիայի դրոշը։
Ինչպես և ամեն տարի, այս տարի էլ բազմաթիվ մարդիկ ջահերով ու ճրագներով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Երթն այս տարի անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո։
Նշենք, որ Ջահերով երթը, որը կազմակերպում է ՀՅԴ ՀԵՄ-ը, խորհրդանշում է շարունակական պայքար՝ ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ ընդդեմ ուրացման ու մոռացության։ Այն նպատակ ունի հիշեցնելու, որ արդարության վերականգնման համար պայքարը մշտական է։ Երթն անցկացվում է 1999 թվականից։ Ավանդաբար Ջահերով երթի մեկնարկին մասնակիցներն այրում են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

