ԳլխավորԼուր

Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ապրիլի 24-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը, հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Հուշահամալիրում ծաղկեպսակի զետեղումից հետո Նորին սրբության նախագահությամբ կատարվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Օրվա առիթով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր բերվել նաև Հայոց ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews