Սերբիայի Նովի Սադ քաղաքում ապրիլի 23-ին ավարտվել է Սամբոյի Եվրոպայի պատանիների ու երիտասարդների առաջնությունը։
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնում են, որ մրցումների վերջին օրը հայ մարզիկները ևս երեք մեդալ են նվաճել
Լևոն Վանոյանը երրորդն էր մարզական սամբոյի 79 կգ քաշային կարգում, իսկ մարտական սամբոյի ներկայացուցիչներ Գագիկ Գրիգորյանն ու Արմեն Ադամյանը՝ երկրորդը, համապատասխանաբար 58 կգ և 71 կգ կարգերում։
«Այսպիսով, հայ սամբիստները հայրենիք են վերադառնում երկու ոսկե, ութ արծաթե և վեց բրոնզե մեդալներով, ինչն իսկապես, ուրախացնող է ու պարտավորեցնող՝ հետագա հաջողություններով հայկական սամբոյի բարձր կարգը պահելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ներկայացնում ենք մեր բոլոր մեդալակիրներին
Պպատանիներ
Մարզական սամբո /տղաներ/
- Դավոյան Սևակ -53 կգ բրոնզ
- Սիմոնյան Նարեկ-58 կգ բրոնզ
- Ումուրշատյան Հակոբ-64 կգ բրոնզ
- Շատվերյան Գոռ-71 կգ արծաթ
- Մուրադյան Գոռ-79 կգ արծաթ
- Բաբայան Գոգա-88 կգ բրոնզ
Երիտասարդներ
Մարզական սամբո /տղաներ/
- Խաչատրյան Ալեքս-58 կգ ոսկի
- Օհանյան Մհեր-71 կգ ոսկի
- Վանոյան Լևոն -79 կգ բրոնզ
- Սարուխանյան Սեյրան-88 կգ բրոնզ
Մարզական սամբո /աղջիկներ/
- Մանուկյան Սյուզաննա-72 կգ արծաթ
Մարտական սամբո /տղաներ/
- Գրիգորյան Գագիկ -58 կգ արծաթ
- Թումասյան Միքայել-64 կգ արծաթ
- Ադամյան Արմեն -71 կգ արծաթ
- Համբարձումյան Վադիս-79 կգ արծաթ
- Հարությունյան Արեն-98 կգ արծաթ
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



