ԳլխավորԼուր

Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի ոսկե մեդալ նվաճեց. ՏԵՍԱՆՅՈւԹ

Արթուր Դավթյանը Եգիպտոսի Կահիրե քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում նվաճել է ոսկե մեդալ հենացատկերում։

Նախնական փուլում հայ մարմնամարզիկը արժանացել էր բարցարձակ բարձր 15,000 գնահատականի։ Եզրափակիչում էլ Դավթյանը իրեն հավասարը չի ունեցել, ու երկու ցատկերի արդյունքում ստացել է 14,930 գնահատական։

Երեկ նա  արծաթե մեդալ էր նվաճել օղակների վրա վարժությունում։