Ադելիա Պետրոսյանը առաջին տեղն է գրավել ՌԴ գեղասաքի Ուժեղագույնների սպարտակիադայում։
Կարճ և ազատ ծրագրերի արդյունքում նա ընդհանուր առմամբ հավաքել է 252,97 միավոր։
Հիշեցնենք, որ 2023 թ. դեկտեմբերին 16–ամյա Պետրոսյանը դարձել էր Ռուսաստանի չեմպիոն։
Սպարտակիադայում երկրորդ տեղը զբաղեցրել է Աննա Ֆրոլովան (225,98), բրոնզե մեդալ է նվաճել Քսենյա Սինիցինան (224,65):