ԳլխավորԼուր

Ազնավուրի երգի տակ ներկայացած գեղասահորդն օլիմպիական չեմպիոն է դարձել

ԱՄՆ ներկայացուցիչ, գեղասահորդ Նաթան Չենը Պեկինի օլիմպիական խաղերում մենասահքի ոսկե մեդալակիր է դարձել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ազատ ծրագրի համար ամերիկացին ստացել է 218,63 միավոր։ Ընդհանուր առմամբ 332,60 միավոր է հավաքել։ Ավելի վաղ կարճ ծրագրում Չենը համաշխարհային ռեկորդ էր սահմանել ու լավագույնը ճանաչվել:

Երկրորդ տեղը զբաղեցրել է ճապոնացի Ումա Կագեյաման (310,05 միավոր), բրոնզե մեդալակիր է դարձել ճապոնացի Սեմա Ունոն (293,00 միավոր):

Տեղեկացնենք, որ Նաթան Չենը, որին անվանում են «քառակի թռիչքների արքա», Պեկինի թիմային մրցաշարի շրջանակում մենասահորդ-տղամարդկանց կարճ ծրագիրը կատարել էր ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի «La Bohème» ստեղծագործության ներքո։

Նրա մարզիչը Ռաֆայել Հարությունյանն է։

Նաթան Չենը մենասահքի աշխարհի առաջնության եռակի հաղթող է, Պեկինի օլիմիպիական խաղերի թիմային առաջնության արծաթե մեդալակիր ու Փհենյանի օլիմպիական խաղերի թիմային բրոնզե մեդալակիր։