Հունական Հին Օլիմպիայում, որտեղ մ.թ. ա. 8-րդ դարում սկիզբ են առել Օլիմպիական խաղերը, վառվել է Փարիզի 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի կրակը։
Ավանդույթի համաձայն՝ Հերայի հին տաճարում կրակը վառվում է արևի լույսից՝ պարաբոլիկ հայելու օգնությամբ։ Բայց Հին Օլիմպիայում ամպամած եղանակ է, և կրակը վառվել է նախօրեին արարողության գլխավոր փորձի ժամանակ արևի ճառագայթներից ստացված բոցից։
«Քրմապետը», որի դերը կատարում էր դերասանուհի Մերի Մինան, աղոթք «հղեց» Ապոլոնին ՝ ճառագայթներ ուղարկելու և Օլիմպիական խաղերի կրակը վառելու համար, իսկ Զևսին ՝ խաղերի հաղթողներին ծաղկեպսակներով պարգեւատրելու համար: Դրանից հետո քրմուհին ջահը մոտեցրեց նախօրեին վառված կրակին։
Փարիզի ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2024 թ. հուլիսի 26-ին, փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 11-ին։
