ԳլխավորԼուր

Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

Կարատե

Մայիսի 7-11-ը Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցեն 54 երկրի ավելի քան 1000 մարզիկ և պատվիրակ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Եվրոպայի 60-րդ առաջնությունը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. մրցաշարն անցկացվում է պետական աջակցությամբ:

Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 8-ին: Եզրափակիչ մենամարտերը կանցկացվեն մայիսի 10-ին և 11-ին:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews