Հունվարի 10-ին Զագրեբում մեկնարկել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարը։ Հայաստանը ներկայացնում էր մեկ ըմբիշ՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը։
Երեք հաղթանակ տոնելով` նա հասավ եզրափակիչ:
Եզրափակիչում նրա մրցակիցն էր Իրանի ներկայացուցիչ Ռահման Ամուզադխալիլին, որը դուրս եկավ գորգ, բայց չգոտեմարտեց վնասվածքի պատճառով: Թևանյանը դարձավ մրցաշարի հաղթող։