ԳլխավորԼուր

Եռացատկորդ Լևոն Աղասյանը արծաթե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Եռացատկորդ Լևոն Աղասյանը

Հունվարի 20-ին Ղազախստանում տեղի է ունեցել օլիմպիական չեմպիոն Օլգա Ռիպակովայի 9-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցել է նաև Հայաստանի ատլետիկայի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Կապանցի մարզիկը 2024-ի առաջին մրցաշարում ցատկել է 16.26 մ և արժանացել արծաթե մեդալի:

Մրցաշարին մասնակցել է 8 երկրի ավելի քան 70 մարզիկ:

2015 թվականից կազմակերպվող ամենամյա մրցաշարն արտոնագրված է և ստացել է World Continental Bronze Tour կարգավիճակ, ինչպես նաև վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար: