ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը:
Տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը ներքոհիշյալ ցանկից կատարելու են ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները:
Նրանք մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի՝ արդյունքների հրապարակմամբ բաց քվեարկություն են իրականացնելու:
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին:
Մրցույթին մասնակցում են հետևյալ մարզիկները՝
Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Ամոյան Մալխաս – հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Աղանյան Արա — ծանրամարտ
Անդրեասյան Արման — ազատ ոճի ըմբշամարտ
Բազեյան Արթուր — բռնցքամարտ
Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ
Գասպարյան Սամվել – ծանրամարտ
Գրիգորյան Արուսյակ — հրաձգություն
Գրիգորյան Դավիթ — սամբո
Գրիգորյան Վարսիկ — սամբո
Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն
Լալայան Վարազդատ – ծանրամարտ
Խանջյան Արսեն — սամբո
Խաչատրյան Գոռ — հրաձգություն
Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ
Հարությունյան Գոհար — հրաձգություն
Հարությունյան Ռաֆիկ — ծանրամարտ
Հովհաննիսյան Դավիթ — ծանրամարտ
Հովհաննիսյան Ռաֆայել — բռնցքամարտ
Հովսեփյան Անի — բռնցքամարտ
Մանուկյան Մաքսիմ — սամբո
Մարգարյան Հովհաննես — հրաձգություն
Մերդինյան Հարություն — սպորտային մարմնամարզություն
Մկրտչյան Լիլիթ — հրաձգություն
Սարգսյան Գաբրիել – շախմատ