ԳլխավորԼուր

Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի ըմբշամարտի փոխչեմպիոն

Արման Անդրեասյան

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշային Արման Անդրեասյանը եզրափակիչում պարտվեց  Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Բաևին ու դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:

Կիսաեզրափակիչ գոտեմարտում Եվրոպայի գործող չեմպիոն Անդրեասյանը 3։1 հաշվով առավելության էր հասել վրացի Ակակի Կեմերտելիձեի նկատմամբ։

Անդրեասյանը եզրափակիչ իր ուղին սկսելէ 1/8-ից, որտեղ հաղթել է լեհ ըմբիշ Մատեուշ Լուշչինսկուն: Քառորդ եզրափակիչում Արմանն ուժեղ էր ուկրաինացի Ալեքսեյ Բորուտից։

Նշենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Բրատիսլավայում մեկնարկել է ապրիլի 7-ին և կավարտվի ապրիլի 9-ին:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews