Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը (61 կգ) կպայքարի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար:
Բրատիսլավայում անցկացվող ըմբշամարտի առաջնության կիսաեզրափակիչում Հարությունյանը 5:2 հաշվով հաղթեց Ալբանիան ներկայացնող Զելիմխան Աբակարովին:
1/8 եզրափակիչում Արսենը պարտության էր մատնել բուլղարացի Ստիլյան Իլիևին (11:0), իսկ քառորդ եզրափակիչում ՝ մոլդովացի Լեոնիդ Կոլեսնիկին (12:2):
Եզրափակիչում Արսեն Հարությունյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Զաուր Ուգուևը:
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 9-ին:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews