ԳլխավորԼուրՀայաստանս

Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի չեմպիոն. տեսանյութ

Մալխաս Ամոյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնության եզրափակիչում 6։0 հաշվով հաղթելով ուկրաինացի Անդրեյ Կուլիկին՝ նվաճեց ոսկե մեդալը։

Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հրաչյա Պողոսյանը (63 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր, Դավիթ Օվասապյանը (130 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Տիգրան Մինասյանը (60 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ) և Գևորգ Թադևոսյանն (87 կգ) արժանացել էին բրոնզե մեդալների:

Հայաստանի հավաքականը Սկոպյեում ազատ ու հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկան ըմբիշների մրցումներում վաստակեց ընդհանուր 10 մեդալ։

Comment here