ԳլխավորԼուր

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է աշխատանքի. «Երիտասարդ մասնագետներ — 2021» 

ՅՈւՆԵՍԿՕ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է մասնակցելու «Երիտասարդ մասնագետներ-2021» ծրագրին, որի նպատակն է ընդլայնել կազմակերպության քարտուղարության աշխարհագրական ներկայացուցչությունը, ինչպես նաև համալրել անձնակազմը երիտասարդ մասնագետներով:

Թեկնածուների ընտրությունն իրականացվելու է Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան մարմնի կողմից: Ազգային հանձնաժողովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտարկմանը կներկայացնի նամակում նշված բոլոր չափորոշիչներին համապատասխանող առավելագույնը 15 բարձր որակավորում ունեցող մասնագետների թեկնածություններ: Ներկայացված թեկնածուների ընտրությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ն կիրականացնի երեք փուլով`

• հայտաձևի առցանց լրացում,

• տեսահարցազրույց,

• եզրափակիչ հարցազրույց առաջին երկու փուլերն անցած թեկնածուների հետ:

Թեկնածուները պետք է գերազանց տիրապետեն անգլերենին կամ ֆրանսերենին` միևնույն ժամանակ ունենալով դրանցից մյուսի բավարար իմացություն:

Ընտրված թեկնածուների հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կկնքի ժամանակավոր աշխատանքային պայմանագիր, որը նրանց հնարավորություն կընձեռի P1/P2 կարգավիճակով աշխատել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում: Պայմանագիրը կերկարաձգվի՝ հաշվի առնելով 9 ամիս տևած փորձաշրջանի գնահատումը:

Շահագրգիռ կողմերը մինչև ս.թօգոստոսի 1-ը պետք է ՀՀ ԱԳՆ տրամադրեն հնարավոր թեկնածուների հետևյալ փաստաթղթերը.

• անձնագրի պատճեն,

• բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի պատճեն,

• անգլերենի կամ ֆրանսերենի իմացության վկայականի պատճեն,

• կենսագրական և կոնտակտային տվյալներ (CV) անգլերենով կամ ֆրանսերենով,

• նպատակների հիմնավորման նամակ (motivation letter) անգլերենով կամ ֆրանսերենով:

Հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ +37460620244, էլ. փոստ՝ v.ter-petrosyan@mfa.am

Comment here