Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Հրաչյա Պողոսյանը դարձավ երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպեում ընթացող առաջնության 63 կգ քաշային կարգի եզրափակիչում Պողսյանը ուժերը չափեց Շվեդիայից Նիկլաս Օհլենի հետ և առավելության հասավ 4:1 հաշվով:
Իսկ Հայաստանի երիտասարդական հավաքականի մեկ այլ անդամ՝ Սամվել Գևորգյանը, դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր՝ 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում 11:4 հաշվով հաղթելով վրացի մարզիկին։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։