Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում ուժերը չափեցին Անգլիայի ու Իտալիայի հավաքականները։
Առաջին խաղակեսի մեկնարկին Լյուկ Շոուն խփեց Եվրոպայի առաջնությունների եզրափակիչների պատմության ամենաարագ գոլը՝ Իտալիայի դարպասը գրավելով հանդիպման 117-րդ վայրկյանին:
Նախորդ ամենաարագ գոլը գրանցվել էր 1964 թվականին, երբ իսպանացի հարձակվող Չուս Պերեդան գրավեց ԽՍՀՄ հավաքականի դարպասը 5:04 րոպեին:
Առաջին խաղակեսն ավարտվեց 1-0 հաշվով։
67-րդ րոպեին իտալացի Լեոնարդո Բոնուչին անկյունայինից հետո հավասարեցրեց խաղի հաշիվը՝ 1-1:
Խաղի հիմնական ժամանակն այդ հաշվով էլ ավարտվեց, լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց։
Պատմության մեջ երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարով, որն ավելի անվրեպ իրացրեցին իտալացիները (3-2)։
Ի դեպ, սա արդեն 4-րդ եզրափակիչն էր նրանց համար: Երկու անգամ` 2000 և 2012 թվականներին Իտալիան ձախողվել է, իսկ 1968 թվականին դարձել է չեմպիոն:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։