Մարտիկ Պետրոսյանն ու Գասպար Տերտերյանը արծաթե մեդալներ են նվաճել Լաս Վեգասում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
72 կգ քաշային Տերտերյանը եզրափակիչում զիջել է ղազախ մրցակցին, իսկ 82 կգ քաշային Պետրոսյանը՝ իրանցի ըմբիշին։
Մեկ այլ հայ մարզիկ՝ 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը, բրոնզե մեդալի համար կպայքարի Եվրոպայի գործող չեմպիոն հունգարացի Լևանտե Լևայի հետ։
Մինչև 23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը Լաս Վեգասում անցկացվում է հոկտեմբերի 12-18-ը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews




