Ատլետիկայի Հայաստանի հավաքականը Ռումինիայի Կլուժ քաղաքում մասնակցում է Բալկանյան երկրների առաջնությանը։
Գերազանց է հանդես եկել Երվանդ Մկրտչյանը, որը 1500 մետր վազքում նվաճել է ոսկե մեդալ, տեղեկացնում են Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։
Մարզիչ Գրիգոր Բարսեղյանի սանը ցույց է տվել 3։47․60 րոպե արդյունք։
Երվանդ Մկրտչյանը հանդես կգա նաեւ 800 մետր վազքում։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։