Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում անցկացվող մուայթայի միջազգային առաջնությունոմ արցախցի Վլադիսլավ Պետրոսյանը հաղթել է ադրբեջանցի Օջան Ահմեդովին։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արցախի մարտարվեստների ասոցիացիան։
Մրցաշարի ընթացքում մեր մարզիկները երեք անգամ մրցել են ադրբեջանցի մարզիկների հետ և երեք անգամն էլ հաղթել։
Նշենք, որ Հայաստանի մուայթայի հավաքականը Արցախի հավաքականի հետ միասին 20 մարզիկներով մեկնել է Վրաստան՝ մասնակցելու մուայթայի առաջնությանը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։