ԳլխավորԼուր

Արցախցի սամբիստ Արման Ավանեսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Սամբիստ Արման Ավանեսյան

Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող արցախցի Արման Ավանեսյանը մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։

58 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը նվաճեց բրոնզե մեդալ:

«Արման Ավանեսյանը եզրափակիչում պետք է մրցեր Ռաման Դամյուի հետ (Բելառուս), սակայն վերջինս վնասվածքի պատճառով չներկայացավ մրցագորգ, և արցախցի դյուցազունը հռչակվեց Հին աշխարհամասի չեմպիոն»,– ասված է հաղորդագրությունում:

54 կգ քաշային կարգում հանդես եկող Վարսիկ Գրիգորյանը եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Մարգարիտա Բարնևային և բավարարվեց արծաթե մեդալով:

Հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունում ընդհանուր հաշվարկով գրավեցին երկրորդ տեղը՝ նվաճելով երկու ոսկե, մեկ արծաթե, չորս բրոնզե մեդալ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Խանջյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն։