Հունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանը (72 կգ) դարձավ Մ20 տարեկանների աշխարհի չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հայ մարզիկը եզրափակիչում հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ախմադ Կոդիրովին և նվաճեց չեմպիոնի կոչումը։
Առաջնությունն ընթանում է օգոստոսի 17-24-ը Բուլղարիայի Սամոկով քաղաքում։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



