ԳլխավորԼուր

Քրիստոնեական արժեքները ծաղրող երգչուհին հրավիրվել է Հայաստան. սոցցանցերում բողոքի ալիք է

Երգչուհի Սևդալիզան

Իրանական ծագումով հոլանդացի երգչուհի Սևդալիզան (Sevdaliza) հրավիրվել է հանդես գալու օգոստոսի 30-ին Հայաստանում նախատեսված «Կոկա կոլա ֆեստին»։ Արդեն մի քանի օր է՝ այս լուրը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում, մի շարք օգտատերեր, բլոգերներ գրառումներ են կատարել՝ պահանջելով փառատոնի կազմակերպիչներից չեղարկել երգչուհու ելույթը։ Նրանց վրդովեցրել է այն, որ իր «Մեսիա» երգի (ու ոչ միայն) տեսահոլովակում երգչուհին բացահայտ ծաղրում է քրիստոնեական արժեքները։

Օգտատերերի գրառումներին արձագանքել են փառատոնի կազմակերպիչները՝ նշելով, որ աշխատում են իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

«Մենք լսում և ընդունում ենք Սևդալիզայի շուրջ հնչող կարծիքներն ու մտահոգությունները։ Մեր թիմն ակտիվորեն համագործակցում է գործընկերների հետ՝ վերանայելով իրավիճակը, և շատ շուտով հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»,- նշված է փառատոնի ֆեյսբուքյան էջում։

38-ամյա Սևդալիզան ունի իրանական, ադրբեջանական և ռուսական արմատներ, ծնվել է Թեհրանում, սակայն 5 տարեկանից ընտանիքի հետ ապրում է Նիդեռլանդներում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews