Շոուբիզնես

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը չի կարողանում հայրենիք վերադառնալ

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, որը «Dream World Tour»-ի համերգներով շրջագայում էր ամբողջ աշխարհում, այժմ չի կարողանում վերադառնալ հայրենիք:

Այս մասին Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Արդեն Հայաստան վերադառնալս երազումս եմ տեսնում: Ավստրալիայից եկա Բրազիլիա (համերգիս համար) ու անորոշ ժամանակով ստիպված եմ մնալ այստեղ, քանի որ վաղուց չվերթները հանվել են:   #տունեմուզում»,-գրել է երգչուհին:

Մինչ վերոնշյալ գրառումը Լիլիթը մեկ այլ հրապարակում էր արել՝ նշելով, որ  «Dream World Tour»-ի համերգների 90 տոկոսն իրականացվել է, մնացած համեգները, կորոնավիրուսի պատճառով, հետաձգվել են։

 

Comment here