ԳլխավորԼուրՇոուբիզնես

Էլեն Բադալյանը դարձել է «Ну-ка, все вместе!» հեռուստաշոուի 6-րդ եթերաշրջանի հաղթող. ՏԵՍԱՆՅՈւԹ

17-ամյա Էլեն Բադալյանը դարձել է «Ну-ка, все вместе!» հեռուստաշոուի 6-րդ եթերաշրջանի հաղթող։

Նա ստացել է նախագծի ֆիրմային արձանիկը, դրամական մրցանակ՝ 5 միլիոն ռուբլի (+ ևս 1 միլիոն՝ հովանավոր բանկից), ռադիոկայաններից մեկի եթերում նոր երգի ձայնագրման և ռոտացիայի վկայական։

Երգչուհին ավարտել է դպրոցն ու Լարիսա Դոլինայի ակադեմիան, իսկ հիմա սովորում է ինստիտուտում՝ էստրադային-ջազային վոկալի բաժնում։ Նա դիտել է «Ну-ка, все вместе!» շոուի բոլոր դրվագներն ու սեզոնները և սպասում էր, թե երբ է մրցույթին մասնակցելու տարիքին հասնելու։

Էլեն Բադալյանը մանկուց մասնակցել է վոկալի և դաշնամուրային մրցույթների՝ մշտապես զբաղեցնելով մրցանակային տեղեր։

Նրա ծնողները ծնունդով Երևանից են, աղջիկն իր կյանքի մեծ մասն ապրել է Մոսկվայում։ Էլենն ընտանիքի հետ պարբերաբար այցելում է Հայաստան։

Էլեն ԲադալյանԷլեն Բադալյանը` «Ну-ка, все вместе!» հեռուստաշոուի 6-րդ եթերաշրջանի հաղթողԷլեն Բադալյան