«Գրեմմի» 66-րդ մրցանակաբաշխությունում տարվա լավագույն երգ է ճանաչվել ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի «What Was I Made For?» ստեղծագործությունը, որը «Barbie» ֆիլմի սաունդթրեքն է։
«Լավագույն նոր կատարող»-ը երգչուհի Վիկտորյա Մոնեն է, «Լավագույն փոփ ալբոմ» մրցանակը ստացել է Թեյլոր Սվիֆթը «Կեսգիշերի» համար, իսկ «Լավագույն փոփ սոլո կատարումը» Մայլի Սայրուսի Flowers-ն է:
Ի դեպ, Թեյլոր Սվիֆթը միակ երգչուհին է, որ 4-րդ «Գրեմմի»-ն է ստանում։