ԳլխավորԼուրԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Բրազիլիայի բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագիր է մեկնարկում

Բրազիլացի ուսանողներ

Մեկնարկում է Բրազիլիայի բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։

Ուսման վարձ նախատեսված չէ, սակայն ուսանողները պետք է միջոցներ ձեռնարկեն Բրազիլիայում գտնվելու ընթացքում իրենց կենսական նշանակության ծախսերը հոգալու համար: PEC-PG ծրագիրն ուսանողներին տրամադրում է Բրազիլիայի ողջ տարածքում Միասնական առողջապահական համակարգից (SUS) օգտվելու հնարավորություն՝ միաժամանակ չազատելով լրացուցիչ առողջապահական ապահովագրություն անելու պարտավորությունից։

Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 29-ը՝ լրացնելով առցանց դիմումի ձևը CAPES համակարգի միջոցով։

Հարցերի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել inscricao.pecpg@capes.gov.br էլ․ փոստի միջոցով։ Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունն առկա է հետևյալ հղմամբ։