Սոչիում կայացած «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Անահիտ Հակոբյանը գրավել է առաջին հորիզոնականը՝ արժանանալով ժյուրիի անդամների առավելագույն միավորներին (3 օրվա հանրագումարը՝ 222): Մրցույթի պաշտոնական պարգևատրման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին:
Երգչուհին հաղթանակից հետո տեսանյութ է հրապարակել ինստագրամյան էջում.
«Մի հանձնվեք, միշտ հավատացեք ձեր երազանքներին ու քրտնաջան աշխատեք և վերջ: Շնորհակալ եմ, Տեր, պապ ջան, սա դեռ սկիզբն է, անվերջ հպարտանալու առիթներ ես ունենալու»,- գրել է Անահիտը: