ԳլխավորՇոուբիզնես

Երգչուհի Վալերիան վիրավորել է ունկնդիրներին

Երգչուհի Վալերիան Comment Out յութուբյան հաղորդման ժամանակ հեռախոսազրույց ունենալով իր գործընկեր Անիտա Ցոյի հետ՝ խոսել է անհասկացող ունկնդիրների մասին, տեղեկացնում է lenta.ru-ն։

Անիտա Ցոյը զանգահարել էր՝ առաջարկելով ուղիղ եթեր մտնել «Ինստագրամ»-ում եւ մարտահրավերներ կազմակերպել։ Վալերիան հրաժարվել է՝ նշելով, որ մարտահրավերների թեմաները մանր ու անմիտ են դարձել, իսկ ունկնդիրները՝ անհասկացող։

Ավելի ուշ, պատասխանելով ինստագրամյան մեկնաբանությանը, Վալերիան նշել է, որ խոսքն իր ունկնդիրների մասին չէ, ովքեր հիանալի, մտածող, խելացի են, այլ նրանց մասին, ովքեր «բութ բովանդակություն են կլանում»։

Comment here