ԳլխավորԼուր

Զազը, 50 Cent-ը և «Լեդ Զեփելին» սիմֆոնիկը կգան Հայաստան

Զազ

«Հայա» երաժշտական փառատոնի շնորհիվ Հայաստանում կհյուրընկալվեն համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր:

2022-ի հունիսի 25-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա ֆրանսիացի երգչուհի Զազի մենահամերգը:

Հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա ռեփեր 50 Cent-ի համերգը:

Հուլիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտում ելույթ կունենա Led Zeppelin Symphonic-ը: Այն բացառիկ նախագիծ է, որտեղ լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Ընդհանուր ներկայացված է 25 երգ։