ԳլխավորԼուրՇոուբիզնես

Մեր ապրած ամեն օրը հրաշք է. Զազը «խոսում է» հայերեն

Երևանի «Հրազդան» մարզադաշտում հունիսի 25-ին տեղի ունեցավ ֆրանսիացի երգչուհի Զազի մենահամերգը։

Նա հատուկ հայ երկրպագուների համար փորձել էր իր մտքերը հայրենով ձևակերպել։

«Մենք հաճախ մեզ անզոր ենք զգում սարսափի դեմ․ ես հավատում եմ, որ երգելն ու պարելը մեզ կարող են զվարճացնել, և դա արդեն լավ է»,–ասաց երգչուհին։ Նա հավելեց, որ մեր ապրած ամեն օրը հրաշք է, բայց մարդիկ հաճախ են մոռանում այդ մասին։ Իր համար կյանքը կրակն է, այն կրակը, որն ունի իր ներսում։

2 ժամ անընդմեջ երգչուհին կատարեց իր հայտնի երգերն ու ամենահայտնի հիթը՝ Je Veux-ը։

Երգչուհին համերգի ընթացքում հիշեց ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, ու հայտնի դուդուկահար Կամո Սեյրանյանի նվագակցությամբ կատարեց La Boheme երգը։